ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

ՀՀ իշխանությունները խաբում են ժողովրդին և, ժողովրդին խաբելով, բավարարում Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները

ՀՀ իշխանությունները խաբում են ժողովրդին և, ժողովրդին խաբելով, բավարարում  Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները
17.09.2025 | 13:02

Ապրիլի 11-ին Անթալիայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն արդեն իսկ հայտարարել էր, որ Հայաստանը կկատարի իր Սահմանադրության մեջ բոլոր անհրաժեշտ փոփոխությունները։

Այսօր, թեպետ իշխանությունները հատկապես թերի կրթված, թերի տեղեկացված հասարակության մի խմբի փորձում են համոզել, թե սահմանադրական փոփոխությունները, Հայոց Ցեղասպանության ճանաչման պետական հանձնառությունը, ազգային սիմվոլների կիրառումից հրաժարումը ինքնավար որոշումներ են, սակայն բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ Հայաստանի իշխանությունները խաբում են ժողովրդին և ժողովրդին խաբելով բավարարում են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։

Ահա Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի պատասխանը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը․

Serdar Kilic also clarified whether Türkiye has requested constitutional changes from Armenia: «Nikol Pashinyan has made a statement regarding constitutional amendments. Within this framework, Armenia will make the necessary changes to its Constitution»։

Հայերեն թարգմանությունը․

Սերդար Քըլըչը նաև պարզաբանել է, թե արդյո՞ք Թուրքիան Սահմանադրական փոփոխություններ է պահանջել Հայաստանից. «Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Այս կոնտեքստում Հայաստանը կկատարի իր Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ